Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մանվել Խնձրցյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից
14 Սեպտեմբեր 2025

Մանվել Խնձրցյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը ստացել էր սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն՝ բրոնզե մեդալ վաստակելու համար, 4-11 հաշվով զիջեց Ղազախստանը ներկայացնող Ասիլժան Յեսենգելդիին։

Խնձրցյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6։1 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակչում զիջել էր Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին։

Այսօր պայքարի մեջ կմտնեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Սլովանը փրկվեց պարտությունից․ Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։