BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
US Open. Կարեն Խաչանովը ձեռքից բաց է թողնում 2 սեթի առավելությունն ու լքում է պայքարը
29 Օգոստոս 2025

US Open. Կարեն Խաչանովը ձեռքից բաց է թողնում 2 սեթի առավելությունն ու լքում է պայքարը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը լքեց պայքարը Մեծ սաղավարտի՝ ԱՄՆ բաց առաջնության 1/32 եզրափակչում՝ հինգ սեթում 2։3 (6:2, 7:6. 4:6. 5:7, 6:7) հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ, 76-րդ ռակետ Կամիլ Մայչժակին։

1-ին սեթում Խաչանովը խնդիրներ չունեցավ։ 2-րդ սեթում, թայ-բրեյքում առավելության հասավ 7։4 հաշվով։ 3-րդ ու 4-րդ սեթերում Խաչանովը զիջեց, իսկ 5-րդ սեթում, երբ հաղթում էր 5։2 հաշվով և վերջնական հաղթանակից բաժանում էր 1 գեյմը, Կարենը զիջեց ու թայ-բրեյքում պարտվեց 5-10 հաշվով։

Հանդիպումը տևեց 4 ժամ 31 րոպե։

US Open-ի 1/16 եզրափակչում Մայչժակը կմրցի Շվեյցարիան ներկայացնող, 435-րդ ռակետ Լեանդրո Ռիեդիի հետ։

Նախորդ հոդվածը
Սլովանը պարտվեց ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայում․ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանի գոլը, անսպասելի շրջադարձն ու փրկությունը՝ ֆիասկոյից․ Լեգիան ԿԼ-ի հիմնական փուլում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։