BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բիչախչյանի գոլը, անսպասելի շրջադարձն ու փրկությունը՝ ֆիասկոյից․ Լեգիան ԿԼ-ի հիմնական փուլում է (տեսանյութ)
29 Օգոստոս 2025

Բիչախչյանի գոլը, անսպասելի շրջադարձն ու փրկությունը՝ ֆիասկոյից․ Լեգիան ԿԼ-ի հիմնական փուլում է (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Լեգիան» ընդունել էր «Հիբերնիանին»։

Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ 13-րդ րոպեին։ Տեսանյութը՝ այստեղ։ 

Բիչախչյանն ընդգրկված էր իր թիմի կազմում ու փոխարինվեց 79-րդ րոպեին։

Հայ կիսապաշտպանի գոլի շնորհիվ «Լեգիան» դիմակայությունում ստացավ 2 գոլի առավելություն և երբ թվում էր, թե Վարշավան ներկայացնող ակումբն, առանց խնդիրների, որակավորվելու է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին, շոտլանդական ակումբի ֆուտբոլիստները 50, 59 և 61-րդ րոպեներին գրավեցին «Լեգիայի» դարպասը։

Լեհաստանի գավաթակիրը դիմակայության հաշիվը կարողացավ վերականգնել միայն հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

98-րդ րոպեին Միլետա Ռայովիչը կարողացավ դիմակայության հաղթական գոլը խփել «Լեգիայի» համար՝ նվիրելով իր ակումբի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։


Նախորդ հոդվածը
US Open. Կարեն Խաչանովը ձեռքից բաց է թողնում 2 սեթի առավելությունն ու լքում է պայքարը
Հաջորդ հոդվածը
Սևիկյանը կարիերան կարող է շարունակել Չեմպիոնշիփում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։