BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր
06 Հուլիս 2025

Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալներ նվաճեցին Սարգիս Բեգոյանն ու Ռազմիկ Եփրեմյանը։

61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը հաղթելով Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 6։5 հաշվով առավելության հասավ UWW-ի դրոշ ներքո հանդես եկող, ազգությամբ չեչեն Ադլան Սատիևի նկատմամբ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ բրոնզե մեդալի համար պայքարում 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչն։

Ավելի վաղ, Եվրոպայի առաջնությունում 2 մեդալ էին նվաճել նաև հունահռոմեականները։ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճել էր բրոնզե, իսկ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալ։ 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը համալրվել է բրազիլացի վինգերով
Հաջորդ հոդվածը
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են շախմատի կանանց աշխարհի գավաթին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։