Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ
20 Հունիս 2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Աշխարհի 22-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող ATP-500 թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ եզրափակիչ՝ 1/4 եզրափակիչում 6:3, 6։2 հաշվով առավելության հասնելով Արգենտինան ներկայացնող Մարտին Էչևերիի նկատմամբ։

Հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե։

Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը կխաղա Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկի հետ, որը սենսացիոն հաղթանակ էր տարել 1-ին ռակետ Յանիկ Սինների նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, ապա առավելության էր հասել Թոմաս Մախաչի նկատմամբ։

Խաչանով-Բուբլիկ զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Դանիլ Մեդվեդև-Ալեքսանդր Զվերև զույգի հաղթողի հետ։

Նշենք որ Հալլեում ընթացող մրցաշարը նախապատրաստական բնույթ է կրում «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի համար։

Նախորդ հոդվածը
Փյունիկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
Հաջորդ հոդվածը
Հաստատվել են եվրագավաթներում հայկական թիմերի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամանակացույցները

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։