BazaResidence
Երևանում կայացել է Ավանդական Կարատեի Արարատ գավաթ միջազգային մրցաշարը| Նոան Մոլդովայում ոչ-ոքի խաղաց Զիմբրուի հետ| ԿԼ. Փյունիկը Հունգարիայում նվազագույն հաշվով զիջեց Դեբրեցենին| Ամեն ինչ կվճռվի Ռումինիայում. Ալաշկերտը Երևանում ոչ-ոքի խաղաց ՉՖՌ Կլուժի հետ| ԿԼ. Ալաշկերտի մրցակիցը Երևան է ժամանել լուրջ ներքին խնդիրների ֆոնին| Հայկական թիմերը սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում. ինչպես դիտել խաղերը|
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Նոա
04 Փետրվար 2025

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Նոա

Transfermarkt-ի փոխանցմամբ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի 31-ամյա պաշտպան Ներմին Զոլոտիչը պայմանագիր է կնքել Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հետ:

Հայկական թիմը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Դոհայում, տրանսֆերի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Նշենք՝ ֆուտբոլիստի նախորդ ակումբը պորտուգալական «Կասա Պիան» էր: Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։

Կարիերայի ընթացքում Զոլոտիչը հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», բոսնիական «Ժելեզնիչարում» և խորվաթական «Իստրայում»։

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանը բանակցություններ է վարում Լոկոմոտիվի հետ. հայ ֆուտբոլիստով հետաքրքրված էին Իսպանիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։