BazaResidence
Երևանում կայացել է Ավանդական Կարատեի Արարատ գավաթ միջազգային մրցաշարը| Նոան Մոլդովայում ոչ-ոքի խաղաց Զիմբրուի հետ| ԿԼ. Փյունիկը Հունգարիայում նվազագույն հաշվով զիջեց Դեբրեցենին| Ամեն ինչ կվճռվի Ռումինիայում. Ալաշկերտը Երևանում ոչ-ոքի խաղաց ՉՖՌ Կլուժի հետ| ԿԼ. Ալաշկերտի մրցակիցը Երևան է ժամանել լուրջ ներքին խնդիրների ֆոնին| Հայկական թիմերը սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում. ինչպես դիտել խաղերը|
Տիկնիզյանը բանակցություններ է վարում Լոկոմոտիվի հետ. հայ ֆուտբոլիստով հետաքրքրված էին Իսպանիայում
04 Փետրվար 2025

Տիկնիզյանը բանակցություններ է վարում Լոկոմոտիվի հետ. հայ ֆուտբոլիստով հետաքրքրված էին Իսպանիայում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը բանակցություններ է վարում Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտարարել է գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է 25-ամյա ֆուտբոլիստի շահերը։

«Մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա կախված չէր «Լեգանեսի» հետ բանակցություններից»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։

Ավելի վաղ «Լեգանեսից» հայտնել էր, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ Տիկնիզյանի տրանսֆերը։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 6 մլն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Տիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Փնտրվում է մարզիչ․ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Հաջորդ հոդվածը
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Նոա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։