BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Արարատ-Արմենիան հաղթահարեց Ուրարտուի արգելքը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
01 Ապրիլ 2025

Արարատ-Արմենիան հաղթահարեց Ուրարտուի արգելքը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ուրարտուին»։

Դիմակայության պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ուժեղ էր մրցակցից։ Նախ հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Դմիտրի Տիխին, ապա 63-րդ րոպեին Ալեքսանդր Պուցկոն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակն ամրագրեց Ալվին Թերան՝ հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։

Առաջին խաղում հաղթել էին Վարդան Մինասյանի սաները՝ նվազագույն հաշվով: Այդ խաղի միակ գոլը հեղինակել էր Տենտոն Յեննեն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Փյունիկը»՝ դիմակայությունում 12։4 հաշվով առավելության հասնելով «Լեռնային Արցախի» նկատմամբ։

Վաղը կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն «Գանձասար»-«Նոա» (0։3), «Վան»-«Վեստ Արմենիա» (3։0) զույգերը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Փյունիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Ֆարուլը Ռումինիայի գավաթի կիսաեզրափակչում է, Նարեկ Գրիգորյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։