Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հայաստանի գավաթ․ Փյունիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ
01 Ապրիլ 2025

Հայաստանի գավաթ․ Փյունիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 5։2 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»։

Այսպիսով, «Փյունիկը» դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Դիմակայության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել էր 7։2 հաշվով։

Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ևս մեկ պատասխան խաղ կկայանա այսօր։ 19։00-ին կմեկնարկի «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» խաղը։ Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր նվազագույն հաշվով։

Քառորդ եզրափակիչի մյուս երկու պատասխան խաղերը կկայանան ապրիլի 2-ին։ «Վեստ Արմենիան» կընդունի «Վանին» (առաջին խաղում չարենցավանյան թիմը հաղթել էր 3։0 հաշվով), «Նոան»՝ «Գանձասարին» (առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3։0 հաշվով)։  

Նախորդ հոդվածը
Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթահարեց Ուրարտուի արգելքը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։