Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ| Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Պորտուգալիայում |
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում
Այսօր 11:51

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում:

Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Փիլիպոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Սահակյանը՝ 5-րդ տեղը։ Ալեքս Սահակյանն այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 6 միավորով կիսել է 10-րդ տեղը։

Նոյեմբերի 5-6-ին անցկացվում է նաև կայծակնային շախմատի աշխարհի Մ-20 առաջնությունը։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է
Հաջորդ հոդվածը
Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։