Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները| Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղի համար| Հայտնի է Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման սպասարկող անձնակազմը| Հայաստանը հաղթեց Լատվիային՝ ընդհատելով 40 խաղ տևող անհաջող շղթան| Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին| Հայաստան-Լատվիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները
Այսօր 14:41

Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներն Ուզբեկստանում անցկացված Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականները։

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։

Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման սպասարկող անձնակազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։