Տեղեկություն Կիպրոս-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել| Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական խաղում զիջել է Լիբանանին| ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում|
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել
Այսօր 09:29

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին: Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

2-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Սինգապուրի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածը
ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական խաղում զիջել է Լիբանանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։