ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին
Այսօր 13:50

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրական ժողովը կկայանա 2026 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին: Ի թիվս այլ հարցերի, կկայանան նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:

Այս մասին այսօր ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ավելի վաղ, հաղորդվում էր՝ աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի ավագ եղբայր Դենիս Ջորկաեֆը դիտարկվում է ՀՖՖ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում։ 

Դենիս Ջորկաեֆը 2021 թվականից Հայաստանի պատվավոր հյուպատոսն է Ֆրանսիայի Նանտ քաղաքում։  2014 թվականից Ֆրանսիայի Դեսին-Շարպյո քաղաքի փոխքաղաքապետն է՝ զբաղվելով նաև սպորտի և միջազգային կապերի հարցերով։ Նա նաև ՀՖՖ նախագահի խորհրդականն է:

Նախորդ հոդվածը
ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով
Հաջորդ հոդվածը
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։