ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02 Նոյեմբեր 2026

Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան - Կիպրոս հանդիպումը։

Տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տոմսերի արժեքը՝ 

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատե․ Մարատ Հարությունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։