ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
03 Նոյեմբեր 2026

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը

2027 թվականին մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։

Առաջնությանը կմասնակցեն 44 երկրների ավելի քան 600 մարզիկներ։ Բացի այդ, Հայաստան կժամանեն պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։

Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել 2027 թվականի հոկտեմբերի 9-17-ը մուայթայի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում։

Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։ Այս համատեքստում Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։

Նախորդ հոդվածը
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։