ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին
01 Նոյեմբեր 2026

Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում 2։1 հաշվով կամային հաղթանակի հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։  Հյուրերի կազմում հաշիվը բացեց Սուրեն կիրակոսյանը։ Գյումրիի թիմի կազմում գոլ խփեցին Ռաֆիկ Միսակյանն ու Բամբա Մեսամբան։ 26-րդ րոպեից բանակայինները խաղում էին 10 հոգով։ Կարմիր քարտ էր ստացել  Հարություն Մանուկյանը։ 

«Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում գոլ խփեցին Ռաֆայել Ժեզուսն ու Դոմի Մասումուն։ 

Այս հաղթանակից հետո «Շիրակը» 14 միավորով 7-րդն է, «Ալաշկերտը» 4-րդն է 25 միավորով։ 

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց Ուրարտուին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։