ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ
16 Սեպտեմբեր 2026

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն: Կարիերայի ընթացքում Սաշան հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ երկու անգամ Ռուսաստանի գավաթը
 
2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել նաև Սերբիայի ազգային հավաքականի կազմում:

«Նոայում» Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի խաղաշապիկով

Նախորդ հոդվածը
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Հաջորդ հոդվածը
Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։