Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու| Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ ընդունելով Պրահայի Սպարտային| 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ Ստեփան Սարգսյանի գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում|
Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու
Այսօր 10:07

Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու

Հելդեր Ֆերեյրան դարձել է «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Հելդերը մեզ միացավ մեր ճանապարհի հենց սկզբում և այսօր ակումբի ամենաերկարակյաց լեգեոներներից է։ Նրա հետ միասին կիսել ենք գեղեցիկ հաղթանակներ, ուրախացել ենք նրա գոլերով, իսկ հիմա նա իր անունը գրեց ակումբի պատմության մեջ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Մրցաշրջանի մեկնարկից անցկացված 10 խաղում Հելդերն արդեն 8 գոլ է խփել, որոնցից երկուսը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում։ 35 գոլով նա դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

«Ուրախ ենք, որ վերջերս երկարաձգել ենք պայմանագիրը Հելդերի հետ, և վստահ ենք, որ նրա գեղեցիկ գոլերն ու խաղը դեռ շատ ենք տեսնելու Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին և մաղթում նոր նվաճումներ մեր ակումբի կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ ընդունելով Պրահայի Սպարտային
Հաջորդ հոդվածը
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։