ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները| Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով | Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են| ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին| Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի լեհական Գդանսկում| Երթևեկության սահմանափակումներ Tour of Armenia-ի շրջանակում |
ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները
Այսօր 12:15

ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» ընդունել է ԲԿՄԱ-ին։ Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ է տարել՝ 2։1։

Հաշիվը  բացել են բանակայինները. 5-րդ րոպեին աչքի է ընկել Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփել է պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովել է «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Վան» - ԲԿՄԱ՝ 1։2
Գոլերը՝ Մայքլ Ասիրյան 5, Ահմադ Սամանի 51, Չիմուկա Լուենդո 57

Տուրի մյուս խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Սյունիքի» դարպասը։

Դուբլի հեղինակ է դարձել Արայիկ Էլոյանը, մեկ գոլ էլ խփել է Կառլոս Ֆրանսան։ Հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի թիմը միավորների թիվը հասցրել է 16-ի և շարունակում է հետապնդել առաջատար «Նոային»։

«Սյունիքը» ընթացիկ մրցաշրջանում առանց հաղթանակի միակ թիմն է ու 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Արարատ-Արմենիա» - «Սյունիք»՝ 3։0
Գոլերը՝ Կառլոս Էնրիկե Ֆրանսա Ֆրեյրես 18, Արայիկ Էլոյան 61, 73

«Արարատը»
Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել է «Գանձասարին» ու գերազանցել 2։0 հաշվով։

5-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ է իրացրել Էդգար Մովսեսյանը։ 90+ 5-ին վերջնական հաղթանակն ամրագրել է Մուսա Կանտեն։

Սա Կարեն Բարսեղյանի թիմի 2-րդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Արարատը» 6 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» նախավերջինն է 3 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Գանձասար» - «Արարատ»՝ 0։2
Գոլերը՝ Էդգար Մովսեսյան 5’(11մ), Մուսա Կանտե 90+5’


Տուրի կենտրոնական մրցավեճում «Նոան» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուրարտուի» դարպասը։ 

Դուբլի հեղինակ է դարձել Հելդեր Ֆերեյրան, մեկ գոլ էլ խփել է Մարկո Լազետիչը։ Պաբլո Գարսիայի գլխավորած թիմը 7 խաղում ունի նույնքան հաղթանակ ու 21 միավորով առաջինն է։

«Ուրարտուն» 7-րդն է 8 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Ուրարտու» - «Նոա»՝ 0։3
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 31, 49, Մարկո Լազետիչ 43

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սարդարապատը» Աբովյանի Վ․Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունել է «Ալաշկերտին»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։

27-րդ րոպեին հաշիվը բացել է Սերգեյ Կոչկանյանը։ 51-ին Դոմի Մասումոն խփել է պատասխան գոլը՝ ամրագրելով մրցավեճի ելքը։

Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմը 11 միավորով 5-րդն է։ «Ալաշկերտը» 14 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Սարդարապատ» - «Ալաշկերտ»՝ 1։1
Գոլերը՝ Սերգեյ Կոչկանյան 27, Դոմի Մասումու 51

Տուրի վերջին խաղում «Փյունիկը» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակի» դարպասը։

69-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ է իրացրել ու հաշիվը բացել է Դանիիլ Կուլիկովը։ Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ վերջնական հաղթանակն ապահովել է Իասոնաս Պիկիսը։

Հաղթանակի շնորհիվ նռնագույնները մրցաշարային աղյուսակում գերազանցել են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու 17 միավորով բարձրացել են 2-րդ տեղ։

Գյումրին ներկայացնող ակումբը 10 միավորով մնացել է 6-րդ տեղում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2։0
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 69, Իասոնաս Պիկիս 81



Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։