Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
 Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել աշխարհի Մ20 չեմպիոն
17 Օգոստոս 2026

Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել աշխարհի Մ20 չեմպիոն

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմատովի նկատմամբ:

Սամվել Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգելաշվիլիին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով Ճապոնիայի ներկայացուցիչ Տաիզո Յոշիդային:

Յուրիկ Պետրոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցչին:

Նախորդ հոդվածը
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
Հաջորդ հոդվածը
Սանդրո Պերկովիչը կհեռանա Նոայից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։