Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ այսօր կպայքարի ոսկե մեդալների համար
17 Օգոստոս 2026

Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ այսօր կպայքարի ոսկե մեդալների համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամներ դուրս են եկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ -20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ:

Այսօր երեկոյան չեմպիոնի կոչման համար կպայքարեն 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը և 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:

Սամվել Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգելաշվիլիին: Եզրափակչում Տերտերյանն ուժերը կչափի ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ:



Յուրիկ Պետրոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցչին: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Յուրիկ Պետրոսյանը կմրցի Ճապոնիայի ներկայացուցիչ Տաիզո Յոշիդայի հետ:



Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն՝  

55 կգ Էդգար Պետրոսյան
67 կգ Յուրիկ Մխիթարյան
72 կգ Գոռ Խաչատրյան
97 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյան:

Նախորդ հոդվածը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
Հաջորդ հոդվածը
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։