Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են| Երիտասարդական ու Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը | Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում|
Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին
31 Հուլիս 2026

Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին

Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած ըմբիշ Ջանես Նազարյանը պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել Հայաստանի դրոշով պատվո շրջան կատարելիս։

«Այդ պահին սուլոցներն ու ձայները ինձ այնքան էլ չէին հետաքրքրում։ Ավելի կարևոր էր այդ պահը վայելելը, քանի որ ամեն անգամ չէ, որ կարող ես նման պահ ապրել։ Դրոշով շրջան կատարելը ուղղակի հպարտություն և հուզմունք էր: Փառք Աստծո, կարողացա հասնել այդ նպատակին»,- ասել է Նազարյանը։

Հիշեցնենք՝ 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Նախորդ հոդվածը
Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջ
Հաջորդ հոդվածը
Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։