Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ
31 Հուլիս 2026

Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ

Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները:

Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը քառորդ եզրափակչում 4-1 հաշվով առավելության է հասել վրացի Սաբա Մինդիաշվիլիի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեկոյան  Ուզբեկստանի ներկայացուցչի հետ կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար:

Բալեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Պրշեմիսլավ Մռոժեկի նկատմամբ: 1/8 եզրափակչում Դավիթը հաղթահարել է մեքսիկայի ըմբիշի արգելքը (0:0):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին ու դուրս եկել հաջորդ փուլ: 1/8 եզրափակչում, սակայն, Պապիկյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իհրահիմովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:



Այսօր գորգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Վաչե Ասլանյանը, որը, սակայն, որակավորման փուլում 2:3 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Կանտեմիր Էլմեսովին և լքել պայքարը:

Նախորդ հոդվածը
ՀՊԼ նոր մրցաշրջանը մեկնարկում է Վան-Սարդարապատ խաղով
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։