Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար
29 Հուլիս 2026

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար

Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների առաջնությունում այսօր երեկոյան հայ երկու ըմբիշ կպայքարի մեդալների համար:

71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռուսաստանտ ներկայացնող Ասլան Ձուևի հետ:

Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:

51 կգ քաշային Գևորգ Հարությունյանն էլ  բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Սաբա Աբաշիձեի հետ: Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Ղազախստանի ներկայացուցչի հետ և 7:6 հաշվով հաղթանակ տարել:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը մեկնում է Ռումինիա
Հաջորդ հոդվածը
Չեխիայում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 16 տարեկան տղաների Summer Cups մրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։