Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ
28 Հուլիս 2026

Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ

Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունների հաղթող Ջանես Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ:

71 կգ քաշային Նազարյանը, որը 3 վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրաստևի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Ոսկե մեդալի համար Նազարյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Դզոևի հետ:

Նազարյանը մեկնարկում ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկին, ապա 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 9:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 9-0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել հունգարացի մրցակցի նկատմամբ:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո
Հաջորդ հոդվածը
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։