Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ
27 Հուլիս 2026

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը դուրս են եկել Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար:

Արարատ Ավետիսյանը 48 կգ քաշայինների քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության է հասել ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավահիր Շարիֆբոևի նկատմամբ: 1/8 եզրափակչում Ավետիսյանը քամբեք էր կատարել Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ գոտեմարտում՝ 14:7 հաշվով հաղթանակ տանելով:

Վազգեն Մնացականյանը քառորդ եզրափակչում գոտեմարտել է խորվաթ Լովրո Վիդովիչի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել:

Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հայսատանի մյուս ներկայացուցիչ Եվրոպայի Մ17 առաջնության ոսկե մեդալակիր Վահե Հովեյանը (80 կգ) քառորդ եզրափակչում տուշեով պարտվել է լիտվացի Բենեկդիտաս Բուբելևիչիուսին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Հովեյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը քառորդ եզրափակչում գոտեմարտել է ԱՄՆ ներկայացուցչի հետ և զիջել մրցակցին: Նա ևս սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, եթե ամերիկացի Բրունո Պալոնեն դուրս գա եզրափակիչ:

Նախորդ հոդվածը
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։