BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Եվրոպայի առաջնության մրցանակակիրը ուժերը կփորձի ամերիկյան folkstyle ըմբշամարտում
16 Մայիս 2026

Եվրոպայի առաջնության մրցանակակիրը ուժերը կփորձի ամերիկյան folkstyle ըմբշամարտում

Պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գենիկ Ասատրյանը ուժերը կփորձի ամերիկյան folkstyle ըմբշամարտում։


Հայաստանի եռակի չեմպիոնն ու Եվրոպայի մրցանակակիրը ներկայումս բնակվում և իր մարզական գործունեությունը շարունակում Է ԱՄՆ-ում։

Վերջին երկու տարիներին նա մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգային առաջնություններին` դառնալով արծաթե մեդալակիր։

Այս հաջողություններից հետո Գենիկ Ասատրյանը ԱՄՆ-ի Moorpark College-ի գլխավոր մարզիչ Լինդլեյ Կլիստլեռի կողմից հրավեր է ստացել դառնալու քոլեջի սան և առաջիկա ակումբային մրցաշարերում ներկայացնել ուսումնական հաստատությունը։

Ասատրյանը մասնակցում է նաև ԱՄՆ-ում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերին և այժմ էլ նախապատրաստվում է մասնակցել Կալիֆորնիայի բաց առաջնությանը։


Նախորդ հոդվածը
Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։