BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
16 Մայիս 2026

Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Բուլղարիայում ընթացող Մ17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սուրեն Իշխանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 8։2 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլթանովի նկատմամբ։

Ավելի վաղ, Իշխանյանը ժամանակից շուտ 2 հաղթանակ էր տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ 15:4 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի Աբբաս Շաֆիևին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 45 կգ քաշային Էրիկ Ղազարյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար, 71 կգ քաշային Ավետիք Թութխալյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, իսկ 48 կգ քաշային Գեղամ Հովսեփյանը, 51 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 60 կգ քաշային Տիգրան Կոլոտյանը, 65 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը, 80 կգ Եղիշե Մոսեսյանը, 92 կգ Արթուր Մկրտչյանը և 110 կգ Վռամ Սահակյանը կորցրել են մեդալների համար պայքարելու հնարավորությունը։

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը Ռաբաթում
Հաջորդ հոդվածը
Եվրոպայի առաջնության մրցանակակիրը ուժերը կփորձի ամերիկյան folkstyle ըմբշամարտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։