Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Խաչատուր Խաչատրյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
26 Ապրիլ 2026

Խաչատուր Խաչատրյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2։6 հաշվով զիջեց թուրք Հաքան Բույուկչինգիլին։

Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տուշեով հաղթանակի էր հասել լեհ Կամիլ Կոսցիոլեկի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը հավասար գոտեմարտում զիջել էր Ադրբեջանը ներկայացնող Գեորգի Մեշվիլիդիշվիլլին։

Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էին նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել էր 3-րդ տեղի համար գոտեմարտում, իսկ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը պարտվել էր սփոփիչ գոտեմարտում։

70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը ու 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը վաղաժամ լքել էին պայքարը։

Այսպիսով, ազատ ոճի Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 3 բրոնզե մեդալով։

Նախորդ հոդվածը
Սպերցյանի չիրացրած 11-մետրանոցը չխանգարեց Կրասնոդարին 3 միավոր վաստակել
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան` Սերբիայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։