BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
25 Ապրիլ 2026

Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1։11 հաշվով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Խաջիևին։

Ալիխանյանը որակավորման փուլում 0։6 հաշվով պարտվել էր Ախմեդ Ուսմանովին, իսկ սփոփիչ գոտեմարտում 10։0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Վիտալի Մալենկովի նկատմամբ։

Այսօր բրոնզե մեդալ են նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։

Վաղը «բրոնզե» եզրափակիչում կտեսնենք 61 կգ քաշային Արսեն Հարությունյանին, իսկ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Նախորդ հոդվածը
Նպատակս եղել ու մնում է Օլիմպիական խաղերը․ Գարիկ Կարապետյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։