Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ
26 Ապրիլ 2026

Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգան 86+ կգ քաշային կանայք և 110+ կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն Տաթև Հակոբյանը, մեկնարկը՝ 13։00-ին ու Վարազդատ Լալայանը, մեկնարկը՝ 16։00-ին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ 

Լիանա Գյուրջանը, Տանզել Գրիգորյանը, Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել են 6-րդ, Ռաֆիկ Հարությունյանը՝ 7-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ, Ալինա Սուքիասյանը՝ 14-րդ տեղը։ Աննա Ամրոյանը մնացել է առանց երկամարտի արդյունքի, սակայն փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը Հարությունյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։