Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ԵԱ․ Մանվել Խնձրցյանը ջախջախեց Ազամատ Տուսկաևին ու նվաճեց բրոնզե մեդալ
25 Ապրիլ 2026

ԵԱ․ Մանվել Խնձրցյանը ջախջախեց Ազամատ Տուսկաևին ու նվաճեց բրոնզե մեդալ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում էր Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ ու 18։6 հաշվով ջախջախելով վերջինիս՝ նվաճեց բրոնզե մեդալ։

Խնձրցյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 12։6 հաշվով հաղթեց գերմանացի Հորստ Լեհրին։ Քառորդ եզրափակիչում Խնձրցյանը 12։1 հաշվով ջախջախեց ռումինացի Ռամզան Կովաչին, իսկ կիսաեզրափակիչում 0։5 հաշվով զիջեց ռուս Մուսա Մեխտիխանովին։

Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն ու 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։ Վաղը «բրոնզե» եզրափակիչում կտեսնենք նաև 61 կգ քաշային Արսեն Հարությունյանին։

92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Պայքարը լքել են 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Արարատին․ Սերոբյանը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։