Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ԵԱ․ Արսեն Հարությունյանը տուշեով պարտվեց Զավուր Ուգուևին ու կպայքարի բրոնզե մեդալի համար
25 Ապրիլ 2026

ԵԱ․ Արսեն Հարությունյանը տուշեով պարտվեց Զավուր Ուգուևին ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում մրցում էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Զավուր Ուգուևի հետ ու պարտվեց տուշեով։

Արսենն առաջին մրցափուլում հաղթում էր 3։0 հաշվով, սակայն 4 միավորանոց հնարք բաց թողեց։

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11։0 հաշվով ջախջախել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին։ Քառորդ եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոնը 11։1 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերիմովին։

Այսօր պայքարի մեջ մտած 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը և 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկում հաղթելուց հետո զիջել էին քառորդ եզրափակիչնեչում։ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը զիջել էր մեկնարկում։

Երեկ մեկնարկած 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
Կան ավելի լավ մարզիչներ. Գուտին դեմ է Մոուրինյուի Ռեալ վերադարձին
Հաջորդ հոդվածը
Առաջին կեսում 0։3, երկրորդում՝ 4։3․ Բավարիայի սուպերքամբեքը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։