Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ԵԱ․ Խաչատրյանը, գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ, զիջեց Ադրբեջանը ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոնին
25 Ապրիլ 2026

ԵԱ․ Խաչատրյանը, գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ, զիջեց Ադրբեջանը ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոնին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Խաչատուր Խաչատրյանը քառորդ եզրափակիչում 5։5 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող, Եվրոպայի գործող չեմպիոն Գիորգի Մեշվիլիդիշվիլիին։

Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ Խաչատրյանը հաղթում էր 3։5 հաշվով, սակայն հնարք բաց թողեց ու Մեշվիլիդիշվիլիի եզրափակիչ դուրս գալու պարագայում կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։ որակավորման փուլում 5:5 հաշվով հաղթեց մոլդովացի Իոն Մարկուին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ որտեղ կմրցի Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի հետ։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Զաուր Ուգուևի հետ։

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը քառորդ եզրափակիչում զիջել է Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրմագոմեդովին, իսկ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը զիջել էր մեկնարկում։
Երեկ մեկնարկած 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Արսեն Հարությունյանը գերվստահ հաղթանակ տարավ ու կիսաեզրափակիչում կմրցի ՕԽ-ի չեմպիոնի հետ
Հաջորդ հոդվածը
Մադրիդ․ Խաչանովը մեկնարկեց վստահ հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։