BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ԵԱ․ Արսեն Հարությունյանը գերվստահ հաղթանակ տարավ ու կիսաեզրափակիչում կմրցի ՕԽ-ի չեմպիոնի հետ
25 Ապրիլ 2026

ԵԱ․ Արսեն Հարությունյանը գերվստահ հաղթանակ տարավ ու կիսաեզրափակիչում կմրցի ՕԽ-ի չեմպիոնի հետ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 11։1 հաշվով ջախջախիչ առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերիմովի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Զաուր Ուգուևն է։

Որակավորման փուլում Եվրոպայի քառակի չեմպիոն Հարությունյանը 11:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տարել Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մեկնարկել էին հաղթանակներով։ 94 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը պարտվել էր մեկնարկում։

Երեկ մեկնարկած 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Հարությունյանը լարված գոտեմարտում հաղթանակի հասավ, Մկրտչյանը պարտվեց
Հաջորդ հոդվածը
ԵԱ․ Խաչատրյանը, գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ, զիջեց Ադրբեջանը ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոնին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։