BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ջոկովիչը չի մասնակցի Մադրիդի Մասթերսին
17 Ապրիլ 2026

Ջոկովիչը չի մասնակցի Մադրիդի Մասթերսին

Մեծ սաղավարտի մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մադրիդի «Մասթերս» շարքի մրցաշարին:

«Մադրիդ, ցավոք, այս տարի ես չեմ կարողանա մասնակցել մրցաշարին: Ես շարունակում եմ վերականգնվել, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ: Մինչ նոր հանդիպում»,- գրել է Ջոկովիչը սոցցանցերում:

Ավելի վաղ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ներկա էր գտնվել Եվրալիգայի կանոնավոր առաջնության Մադրիդի «Ռեալի» և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» միջև խաղին, որն անցկացվում էր Իսպանիայի մայրաքաղաքում: Խաղին նա ներկա էր «Լոս Անջելես Լեյքերսի» սլովենացի խաղարկող Լուկա Դոնչիչի հետ միասին:

2026 թվականին 38-ամյա թենիսիստը մասնակցել է միայն Ավստրալիայի բաց առաջնությանը և Ինդիան-Ուելսի Մասթերսին: Ավստրալիայում նա հասել է եզրափակիչ, իսկ ԱՄՆ-ում՝ 1/8 եզրափակիչ:

Նախորդ հոդվածը
Ապշեցուցիչ արդյունավետություն. Կանադացին 6-րդ անգամ դարձել NHL-ի ռմբարկու
Հաջորդ հոդվածը
Սիլվան մաշկի խնամքի միջոցներ է գովազդել. Բրունուն, Ֆելիքսը և Դիաշը ծաղրել են նրան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։