Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բարդ հանդիպում էր․ Երջանիկ եմ․ Ֆլիկը՝ Ռայո Վալեկանոյի նկատմամբ հաղթանակից հետո
22 Մարտ 2026

Բարդ հանդիպում էր․ Երջանիկ եմ․ Ֆլիկը՝ Ռայո Վալեկանոյի նկատմամբ հաղթանակից հետո

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռայո Վալեկանո» (1։0) խաղից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է հանդիպման մասին․

«Ես երջանիկ եմ: Բարդ հանդիպում էր: Ամենակարևորն այն է, որ մենք վաստակեցինք 3 միավոր: Շատ գոհ եմ Ժոանից (Գարսիա): Նա շատ կարևոր է մեզ համար։ Այսօր նա ցուցադրեց իր բոլոր որակները։ Կրկին հիանալի սեյվեր կատարեց։ Նրա աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա է։

Դանին (Օլմո) մեզ մեծ վերահսկողության հնարավորություն է տալիս։ Նրա որակը, խաղը տուգանային հրապարակի մատույցներում... Ֆերմինն ավելի դինամիկ է։ Նրանք 2 տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներ են, բայց երկուսն էլ շատ կարևոր են մեզ համար։

Արաուխոյի գոլը շատ կարևոր էր բոլորիս համար։ Այն այսօր մեզ 3 միավոր պարգևեց և դա դրական է ամբողջ թիմի համար»,- ասել է Ֆլիկը։

Նախորդ հոդվածը
Տոտենհեմը պարտվեց Նոթինգհեմին․ Տուդորի թիմին 1 միավոր է բաժանում վտանգավոր գոտուց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթիի երկրպագուների ավտոբուսը հրդեհվել է Արսենալի դեմ եզրափակիչից առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։