BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ովքեր են աշխարհի լավագույն դրոփշոթ կատարողները. Ալկարասի թոփ-3-ը
13 Մարտ 2026

Ովքեր են աշխարհի լավագույն դրոփշոթ կատարողները. Ալկարասի թոփ-3-ը

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին հարցրել են, թե ում է համարում ATP-ում լավագույն դրոփշոթ ունեցող խաղացողներին: Իսպանացին նախկինում իրեն էր լավագույնն անվանել «կտրած» հարված կատարողների մեջ:

 «Լավագույն դրոփշոթը… Մի քանի խաղացողներ են մտքիս գալիս։ Իհարկե, Կորենտեն Մուտեն լավագույններից մեկն է։ Նա ընդհանրապես գնդակի հիանալի զգացողություն ունի։

Ինձ նաև շատ է դուր գալիս Ջոկովիչի դրոփշոթը, հատկապես բեքհենդից։ Երբ նա դա անում է, դա իսկապես շատ գեղեցիկ է։

Նաև, հավանաբար, կարելի է նշել Դիմիտրովին. նա նույնպես ունի հիանալի դրոփշոթ և գնդակի տպավորիչ զգացողություն։ Այս խաղացողներն առաջինը եկան մտքիս։ Հնարավոր է՝ կան նաև ուրիշները, բայց ես կընտրեի այս երեքին»,- իսպանացու խոսքն է մեջբերում tennistemple.com-ը։

Նախորդ հոդվածը
Ստադիոնում քթի վնասվածք է ստացել 11-ամյա ֆուտբոլիստը. Արթուր Սերոբյանը տեսակցել է նրան
Հաջորդ հոդվածը
Ռեալի ֆուտբոլիստը 20-րդ անգամ վնասվածք է ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։