BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ստադիոնում քթի վնասվածք է ստացել 11-ամյա ֆուտբոլիստը. Արթուր Սերոբյանը տեսակցել է նրան
13 Մարտ 2026

Ստադիոնում քթի վնասվածք է ստացել 11-ամյա ֆուտբոլիստը. Արթուր Սերոբյանը տեսակցել է նրան

«Արարատ-Արմենիա» ակումբի ակադեմիայի սաներից՝ 11-ամյա Դավիթ Բաղյանը ներկա է եղել Հայաստանի Սուպերգավաթի «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը, որի ժամանակ վայր է ընկել և վնասել քիթը:

Մարզադաշտում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել էին առաջին օգնություն, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց և անցել բուժզննություն: Այժմ նա կարիք ունի փոքրիկ վիրահատական միջամտության, հաղորդում է Արարատ-Արմենիայի ակադեմիայի էջը:

«Արարատ-Արմենիա» ակումբի ներկայացուցիչները և ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանն այսօր տեսակցել են Դավիթին՝ մաղթելով առողջություն և փոխանցել փոքրիկ նվերներ։

 

Նախորդ հոդվածը
Աշխարհի լավագույն դահուկորդն ուղեղի ցնցում է ստացել
Հաջորդ հոդվածը
Ովքեր են աշխարհի լավագույն դրոփշոթ կատարողները. Ալկարասի թոփ-3-ը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։