BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մ23 ԵԱ․ Խաչատուր Խաչատրյանը 40 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ․ Իբոյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին
11 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Խաչատուր Խաչատրյանը 40 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ․ Իբոյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին

Սերբական Զրենյանին քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 40 վայրկյանում հաղթելով Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ նվաճեց բրոնզե մեդալ։ Խաչատրյանը գոտեմարտի մեկնարկում 5 գլորում կատարեց։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էմիլ Թիլին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը զիջեց Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ Ռումինիան ներկայացնող Բրայան Տեչերանի նկատմամբ։

Քիչ առաջ բրոնզե մեդալի համար պայքարը տանուլ տվեց 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը՝ վաղաժամ պարտվելով Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։

Իբոյանն էլ պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտության էր մատնել ուկրաինացի Եգոր Հորոխին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը զիջեց Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ բուլղար Սալի Սալիևի նկատմամբ։

Այսօր Եվրոպայի Մ23 չեմպիոնի կոչումը նվաճեց Լևիկ Միքայելյանը՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մարզիկին։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ էին նվաճել  նվաճել 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։

Նախորդ հոդվածը
Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արսենալն ու Բայերը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։