Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Իբոյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
11 Մարտ 2026

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Իբոյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Ազատ ոճային ըմբիշներ Կնյազ Իբոյանը և  Խաչատուր Խաչատրյանը կպայքարեն ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալներների համար:

92 կգ քաշային Իբոյանը սփոփիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Սալի Սալիևին ու երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 34 վայրկյանում հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Բրայան Տեչերեանին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանըն ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն էլ դուրս էր եկել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ: 

Նախորդ հոդվածը
Մինյանոն հեռանում է Հայաստանի հավաքականից
Հաջորդ հոդվածը
Տուդոր. Խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բացատրելը հեշտ չէ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։