Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Տուդոր. Խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բացատրելը հեշտ չէ
11 Մարտ 2026

Տուդոր. Խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բացատրելը հեշտ չէ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը խոսել է իր աշխատանքի մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (2:5) հետո։

Այս պարտությունը լոնդոնցիների համար 6-րդն էր անընդմեջ բոլոր մրցաշարերում, ինչն ակումբի պատմության հակառեկորդն է։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմը պարտվել է բոլոր 4 խաղերում՝ 5:14 ընդհանուր հաշվով։

«Կարծում եմ՝ համապատասխանում եմ «Տոտենհեմի» մարզչի դերին։ Բայց խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բացատրելը հեշտ չէ։

Այս ամենը պետք է լուծվի ակումբի ներսում։ Ես չեմ պատրաստվում այդ մասին խոսել լրագրողների հետ»,- ասել է Տուդորը։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Իբոյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Սուպերգավաթ. Նոա-Արարատ Արմենիա հանդիպման մուտքն ազատ է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։