BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ռեալի Վինգերը որակազրկվել է երկու խաղով
04 Մարտ 2026

Ռեալի Վինգերը որակազրկվել է երկու խաղով

«Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն որակազրկվել է երկու խաղով։ Որոշումը կայացրել է Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն՝ Լա Լիգայի 26-րդ տուրի «Խետաֆեի» (0:1) հետ հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպից հետո։

Մաստանտուոնոն դժգոհություններ է հայտնել մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսին և մի քանի անգամ արտաբերել է «ինչ խայտառակություն է» արտահայտությունը, ինչի հետևանքով էլ հեռացվել է խաղադաշտից։

Բացի այդ, «Ռեալի» պաշտպաններ Դին Հյոյսենը և Ալվարո Կարրերասը նույնպես պատժվել են։ Նրանք որակազրկվել են մեկ խաղով՝ դեղին քարտերի քանակի գերազանցման պատճառով։

Այսպիսով, երեք խաղացողներն էլ բաց կթողնեն մարտի 6-ին կայանալիք «Սելտայի» հետ արտագնա հանդիպումը։ Ֆրանկո Մաստանտուոնոն չի կարողանա մասնակցել նաև մարտի 14-ին նախատեսված «Էլչեի» հետ տնային խաղին։

 
 

Նախորդ հոդվածը
Երկկողմանի շատ լավ ֆուտբոլ էր․ Արսեն Հարությունյան
Հաջորդ հոդվածը
Բարսելոնայի երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։