Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բարսելոնայի երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել
04 Մարտ 2026

Բարսելոնայի երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպաններ Ալեխանդրո Բալդեն և Ժյուլ Կունդեն վնասվածքներ են ստացել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։   

«Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին», սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով 3:4 հաշվով։ Կունդեն փոխարինվել է առաջին խաղակեսում։ Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի երկգլխանի մկանի միջին հատվածի վնասվածք։ Նրա վերադարձի ժամկետները դեռևս հայտնի չեն։

Բալդեն լքել է խաղադաշտը երկրորդ խաղակեսում։ Նա կբացակայի մոտ չորս շաբաթ՝ ձախ ոտքի երկգլխանի մկանի վնասվածքի պատճառով։ As-ի տեղեկություններով՝ երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողանա օգնել թիմին մինչև ապրիլ։ 

Նախորդ հոդվածը
Ռեալի Վինգերը որակազրկվել է երկու խաղով
Հաջորդ հոդվածը
ԱՊԼ․ Մանչեսթեր Սիթին միավորներ կորցրեց, Արսենալը հաղթանակ տարավ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։