Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Մենք փորձել ենք վերադարձնել Մեսսիին․ Լապորտա
24 Փետրվար 2026

Մենք փորձել ենք վերադարձնել Մեսսիին․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնում վերընտրվելու համար պայքարող Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը 2023 թվականին փորձել է թիմ վերադարձնել Լիոնել Մեսսիին, սակայն ֆինանսական խնդիրները խոչընդոտել են այդ գործընթացին։

«Ես շատ կցանկանայի, որպես հարգանքի նշան, կանգնեցնել նրա արձանը։ 2023 թվականին մենք արդեն փորձել էինք վերադարձնել նրան, բայց Մեսսին որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Նա մեծ հարգանք է վայելու և մենք որևէ քննադատություն չենք հնչեցրել։ Մենք շատ բան ենք արել Մեսսիի համար, իսկ Մեսսին՝ «Բարսայի», և նա միանշանակ արժանի է հրաժեշտի խաղի։ Նա այնքան խորհրդանշական կերպար էր, որ պետք է ունենա իր արձանը՝ Կուբալայի և Կրոյֆի արձանների կողքին։

Կար ժամանակ, երբ մեր հարաբերությունները լարված էին։ Ես համոզված եմ, որ նա ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը, սակայն նրա շրջապատը չխոչընդոտեց ՊՍԺ տեղափոխությանը, որտեղ նրան շատ գայթակղիչ առաջարկ էին արել։ Վստահ եմ՝ նա ուզում էր մնալ, և մենք ջանքեր գործադրեցինք, բայց «Բարսայի» ֆինանսական վիճակը թույլ չտվեց։ Կյանքում միշտ էլ կարելի է ավելին անել, բայց ֆինանսական իրավիճակը մեր առավելագույնն էր»,- 2Cat-ի եթերում ասել է Լապորտան։

Ավելի վաղ, Լապորտան արձագանքել էր ենթադրյալ փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին։

Նախորդ հոդվածը
Մեքսիկայի նախագահը երաշխավորել է ԱԱ-ի անվտանգությունը՝ նարկոկարտելի առաջնորդի սպանությունից հետո
Հաջորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը պատմել է Լիդսի տարօրինակ առաջարկների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։