Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Մեքսիկայի նախագահը երաշխավորել է ԱԱ-ի անվտանգությունը՝ նարկոկարտելի առաջնորդի սպանությունից հետո
24 Փետրվար 2026

Մեքսիկայի նախագահը երաշխավորել է ԱԱ-ի անվտանգությունը՝ նարկոկարտելի առաջնորդի սպանությունից հետո

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անվտանգության լիարժեք երաշխիքներ տրամադրել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար։

Այս հայտարարությունը հնչել է երկրում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին։ Անցած կիրակի Մեքսիկայի զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել էր երկրի խոշորագույն նարկոկարտելներից մեկի առաջնորդ Նեմեսիո Օսեգերան՝ «Էլ Մենչո» մականվամբ։ Դրանից հետո Մեքսիկայի մի քանի նահանգներում անկարգություններ են բռնկվել, իսկ կարտելի զինյալները բախումների մեջ են մտել կանոնավոր բանակի հետ։

Այսօր նախագահ Շեյնբաումը վստահեցրել է, որ առկա են «բոլոր երաշխիքները», որպեսզի երկիրը պատշաճ հյուրընկալի ԱԱ-2026-ի հանդիպումները։ Նա ընդգծել է, որ մրցաշարի այցելուների և երկրպագուների համար «ոչ մի ռիսկ» չի տեսնում։

Ավելի վաղ, Մեքսիկայում լարված իրավիճակի պատճառով հետաձգվել էին մարզական միջոցառումները։

Հիշեցնենք, որ 2026թ. Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մեքսիկայում խաղերը հյուրընկալելու են Մեխիկոն, Մոնտերեյը և Գվադալախարան։

 

Նախորդ հոդվածը
Հայտնի է ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման մրցավարական անձնակազմը
Հաջորդ հոդվածը
Մենք փորձել ենք վերադարձնել Մեսսիին․ Լապորտա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։