Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Բարսելոնան մերժել է Լամին Յամալի համար 250 միլիոն եվրոյի առաջարկը
24 Փետրվար 2026

Բարսելոնան մերժել է Լամին Յամալի համար 250 միլիոն եվրոյի առաջարկը

«Բարսելոնան» առաջարկ է ստացել հարձակվող Լամին Յամալի տրանսֆերը 250 միլիոն եվրոյով վաճառելու վերաբերյալ։ Ֆուտբոլի պատմության հնարավոր ամենաթանկ տրանսֆերի առաջարկը կատալոնական ակումբը ստացել է ՊՍԺ-ից։ Տեղեկությունը հաստատել է «բլաուգրանայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան:

««Պարի Սեն-Ժերմենը» երկու տարի առաջ մեզ 250 միլիոն եվրո առաջարկեց Լամին Յամալի համար։ Մենք մերժեցինք։ Այն ժամանակ նա 17 տարեկան էր: Որոշ մարդիկ կարծում էին, թե մենք խենթ ենք, որ հրաժարվում ենք նման գումարից»,- խոստովանել է կատալոնացին։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

 

Նախորդ հոդվածը
Ռեալում չափազանց շատ են գերագնահատված ֆուտբոլիստները. Դյուգարիի կտրուկ կարծիքը
Հաջորդ հոդվածը
Խաչանովը մեկնարկեց կամային հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։