Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Ինձ համար փառքն ամենավատ բաներից մեկն է․ Էնդրիկ
22 Փետրվար 2026

Ինձ համար փառքն ամենավատ բաներից մեկն է․ Էնդրիկ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը, որը մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես է գալու ֆրանսիական «Լիոնում», խոսել է վաղ տարիքում մեծ ճանաչում ձեռք բերելու դժվարությունների մասին։

16 տարեկանում մադրիդյան գրանդ տեղափոխվելուց հետո բրազիլացին բախվել է հանրային ուշադրությանն ու լուրջ ճնշմանը։

«Դա բարդ է։ Շատ բարդ… Երիտասարդները, որոնք կարծում են, թե փառքը միայն դրական կողմեր ունի, սխալվում են։ Ինձ համար դա ամենավատ բաներից մեկն է, քանի որ այլևս անձնական կյանք չունես։ Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ հանգիստ վայելել կյանքը», — նրա խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ Էնդրիկը ճանաչվել էր Ֆրանսիայի Լիգա 1-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստ։ «Լիոնի» կազմում անցկացրած վեց հանդիպումներում նա դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Առողջությունս լավագույն վիճակում չէ․ Երկրպագուները կարող են հանգիստ լինել, Կրասնոդարը կշարունակի գոյություն ունենալ․ Գալիցկի
Հաջորդ հոդվածը
Ռեալը հայտարարել է վնասվածք ստացած հերթական ֆուտբոլիստի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։