BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Առողջությունս լավագույն վիճակում չէ․ Երկրպագուները կարող են հանգիստ լինել, Կրասնոդարը կշարունակի գոյություն ունենալ․ Գալիցկի
22 Փետրվար 2026

Առողջությունս լավագույն վիճակում չէ․ Երկրպագուները կարող են հանգիստ լինել, Կրասնոդարը կշարունակի գոյություն ունենալ․ Գալիցկի

«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին խոսել է իր առողջական վիճակի մասին։

Գալիցկին նշել է, որ անցած մրցաշրջանի 26-րդ տուրում Մախաչկալայում կայացած հանդիպումը, որտեղ «Կրասնոդարը» 3:2 հաշվով հաղթել էր տեղի «Դինամո», չի դիտել։ Նրա խոսքով՝ առողջական խնդիրները երբեմն թույլ չեն տվել նույնիսկ ուղիղ եթերում հետևել որոշ խաղերի։

«Չի կարելի համեմատել, թե ինչպես եմ հիմա մասնակցում ակումբի կյանքին և ինչպես էի մասնակցում հինգ տարի առաջ։ Մինչ իմ հիվանդությունը, մինչ այն բարդ իրավիճակները, որոնք եղել են իմ կյանքում, դա ես անում էի գիտակցված», – ասել է նա։

Գալիցկին ընդգծել է, որ ակումբն այլևս կախված չէ մեկ անձից։ Նրա խոսքով՝ եկամուտները և ակադեմիայում ու ակումբում ներդրված ռեսուրսները թույլ կտան «Կրասնոդարին» առաջիկա 10-15 տարիներին ֆինանսապես կայուն մնալ՝ անկախ նրանից, նա կլինի ակումբում, թե ոչ։

«Այն, ինչ խոստացել էի, կատարել եմ։ Մեր երկրպագուները կարող են հանգիստ լինել», – նշել է Գալիցկին «Краснодар. Путь к чемпионству» ֆիլմում։

Նախորդ հոդվածը
Բարսելոնայից ինձ հետ կապ չեն հաստատել․ Քեյն
Հաջորդ հոդվածը
Ինձ համար փառքն ամենավատ բաներից մեկն է․ Էնդրիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։