Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Ցրվենա Զվեզդան հաղթել է Լիլլին. Տիկնիզյանը մասնակցել է խաղին
20 Փետրվար 2026

Ցրվենա Զվեզդան հաղթել է Լիլլին. Տիկնիզյանը մասնակցել է խաղին

Եվրոպա լիգայի 2025/2026 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում ֆրանսիական «Լիլլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն է կրել սերբական «Ցրվենա Զվեզդայից»:

Հանդիպման միակ գնդակը հեղինակել է հյուրերի պաշտպան Ֆրանկլին Տեբո Ուչեննան՝ 45+1 րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց . նա իր թիմի մեկնարկային խազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հինգշաբթի՝ փետրվարի 26-ին, «Ռայկո Միտիչ» մարզադաշտում (Բելգրադ, Սերբիա)։

Դեյան Ստանկովիչի թիմը Եվրոպա լիգայի ընդհանուր փուլում 14 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը։ «Լիլլը» 12 միավորով 20-րդն էր:

Այս տարվա Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլի «Բեշիկթաշ» մարզադաշտում 2026 թվականի մայիսի 20-ին։

Նախորդ հոդվածը
Հայաստանում բոլորը կարող են հպարտ լինել այս թիմով. Պերկովիչ
Հաջորդ հոդվածը
Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն Արսենալի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։